Պեսկովը խոսել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մասին

Կրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը, այդ թվում՝ դրա հումանիտար ասպեկտին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի գոյությունը դադարեցնելու մասին նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից հրամանագրի ստորագրումը:

«Մեր խաղաղապահները շարունակում են աջակցել մարդկանց։ Շատերը ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստանի տարածք։ Ցանկացողներին աջակցություն է ցուցաբերվում»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Նա անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին, նշել. «Նման որոշումները մեզ համար խիստ թշնամական են։ Հայաստանը շատ լավ գիտի, որ մենք Հռոմի ստատուտի մասնակից չենք, ավելին՝ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդեր է տվել»:

Պեսկովը նշել է, որ այդ առնչությամբ հայ-ռուսական երկկողմ փաստաթուղթ կնքելու՝ հայկական կողմի առաջարկի հետ կապված մանրամասների չի տիրապետում։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկայում չի նախատեսում այցելել Հայաստան։

Related posts

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Պետությանը կվերադարձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլար. դատարանը բավարարել է դատախազության հայցադիմումը

Ուժգին քամին պոկել է տանիքի թիթեղը, հարվածել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով