ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը լուրջ անհանգստություն է հայտնել Իրանի դեմ ԱՄՆ գործողության կապակցությամբ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոր անհանգստություն է հայտնել Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից ռազմական ուժի կիրառման կապակցությամբ: Անտոնիո Գուտերեշի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում:Նա վտանգավոր էսկալացիա և միջազգային խաղաղության ու անվտանգության համար ուղղակի սպառնալիք  է համարել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուժի կիրառումը։ Գուտերեշի գնահատմամբ՝ մեծանում է ռիսկը, որ այս հակամարտությունը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից:

Related posts

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ

Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները