Պեսկովը խոսել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մասին

Կրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը, այդ թվում՝ դրա հումանիտար ասպեկտին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի գոյությունը դադարեցնելու մասին նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից հրամանագրի ստորագրումը:

«Մեր խաղաղապահները շարունակում են աջակցել մարդկանց։ Շատերը ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստանի տարածք։ Ցանկացողներին աջակցություն է ցուցաբերվում»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Նա անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին, նշել. «Նման որոշումները մեզ համար խիստ թշնամական են։ Հայաստանը շատ լավ գիտի, որ մենք Հռոմի ստատուտի մասնակից չենք, ավելին՝ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդեր է տվել»:

Պեսկովը նշել է, որ այդ առնչությամբ հայ-ռուսական երկկողմ փաստաթուղթ կնքելու՝ հայկական կողմի առաջարկի հետ կապված մանրամասների չի տիրապետում։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկայում չի նախատեսում այցելել Հայաստան։

Related posts

Մենք երբեք չենք զիջելու Իրանի անկախության և ինքնիշխանության հարցում. Արաղչի

Մենք զգալիորեն հետաձգել ենք Իրանի միջուկային զենքի մշակումը և հետ ենք մղել այդ ծրագիրը․ Վենս

Պատերազմը չի լուծում խնդիրները, այն միայն սրում է և խորը վերքեր է թողնում ժողովուրդների պատմության մեջ. Հռոմի պապ