«Չարենցը և Գյումրին» խորագրով գիտաժողով Գյումրիում

20-րդ դարի մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցը ստեղծել է գրական վիթխարի ժառանգություն, որն ամեն մի եկող սերնդի հաղորդակից է դարձնում ճշմարիտ գրականության արժեքին: Մեծն պոետի ծննդյան 125-ամյակի շրջանակներում Շիրակի մարզային գրադարանում կայացավ  «Չարենցը և Գյումրին»  խորագրով գիտաժողովի բացումը: Գիտաժողովի նախաձեռնությունը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնինն էր՝ գրադարանի տնօրինության հետ համատեղ:
Չարենցի կյանքի եւ գործունեության, խոհական մտքերի մասին էին խոսում հայտնի գրականագետներ, մտավորականներ եւ ընդհանրապես գիտաժողովին ներկա բոլոր հյուրերը, ավելին՝ գիտաժողովին հեռահար միացել էին նաեւ ամերիկաբնակ մտավորականները:

 

Related posts

Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչական ակտի հանցակիցների ողջ շղթան․ Արթուր Հովհաննիսյան

Իլոն Մասկը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել

Հավաք՝ Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջով