Շոյգուն ազատվել է պաշտոնից. Պուտինը ՊՆ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում, որը նախկինում զբաղեցնում էր Սերգեյ Շոյգուն: Այս մասին ասվում է Դաշնության խորհրդի Telegram-ալիքում։ Նախորդ կառավարությունում Բելուսովն աշխատել է որպես առաջին փոխվարչապետ։
2020 թվականի ապրիլի 30-ից մայիսի 19-ը, կորոնավիրուսային վարակով Միշուստինի հոսպիտալացման ընթացքում, Բելուսովը կատարել է կառավարության ղեկավարի պարտականությունները։

Related posts

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 6-9 աստիճանով

Իսպանիայում և Ֆրանսիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

Անօդաչու սարքի միջոցով քրեակատարողական հիմնարկի տարածք է ներնետվել բջջային հեռախոս