Իսպանիայում և Ֆրանսիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

Իսպանիայի հյուսիսում և Ֆրանսիայի հարավում բռնկվել են անտառային խոշոր հրդեհներ։ Կրակը հասել է Ֆրանսիայի երկրորդ ամենամեծ քաղաքի՝ Մարսելի ծայրամաս, ինչի պատճառով հուլիսի 8-ին քաղաքի օդանավակայանը փակվել է: 800 հրշեջի և հրշեջ ինքնաթիռների մասնակցությամբ գործողության շնորհիվ հրդեհը վերահսկողության տակ է վերցվել, հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն:

Նախնական տվյալներով՝ Մարսելում զոհեր չկան, 110 մարդ թեթև վնասվածք է ստացել, այդ թվում՝ 30 հրշեջ ու ոստիկան։ Հրդեհը տարածվել է 700 հեկտար տարածքի վրա և վնասել 63 բնակելի շենք, որոնցից 10-ը ամբողջությամբ այրվել են, 400 մարդ տարհանվել է։

Անտառային հրդեհների պատճառով Իսպանիայի մեծ մասը բարձր պատրաստվածության վիճակում է։ Օդերևութաբանական դիտարկումների սկզբից ի վեր երկրում գրանցվել է ամենատաք հունիսը։ Իրավիճակը հատկապես լուրջ է Կատալոնիայի շրջանում, որտեղ անտառային հրդեհները ոչնչացրել են 3 հազար հեկտար տարածքի բուսականությունը։ Հրդեհի մարմանը մասնակցել են ավելի քան 300 հրշեջ ու զինվորական, սակայն ուժեղ քամին դժվարացրել է գործողությունը:

Related posts

Ուկրաինական դրոնները շարունակում են հարձակումները Ռուսաստանի նավթաքիմիական օբյեկտների վրա

Վարչապետի ուշադրության կենտրոնում են Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը. Շիրակի մարզպետ

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել