Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք