Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, այսօր Հանրապետության հրապարակում դարձյալ հանրահավաք է իրականացրել:
Հանրահավաքի ընթացքում արքեպիսկոպոս Գասլտանյանը ներկայացրել է, թե ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը: Նա նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանի վարչապետի անվստահության գործընթացից, հիշեցրել, որ ընդդիմադիր պատգամավորների թիվը 35 է: Իսկ նախագիծը ԱԺ ներկայացնելու համար հարկավոր է առնվազն 36 պատգամավոր: Բագրատ Գալստանյանը նոր հանրահավաքի օր չի նշել, հայտնել՝ մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու։
«Տեղեկացնեմ ձեզ, որ երկու անգամ մեկը ծրագրված, մեկը՝ ոչ հանդիիպել եմ անկախ պատգամավոր, պարոն Իշխան Զաքարյանի հետ՝ իր կարծիքը իմանալու մասին: Եվ վերջինս որոշակի մտածումներով չի մերժել միանալու այս գործընթացին, ես ենթադրում եմ, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը, որը կարևոր է արձանագրել, սակայն մնացել է չափզանց կարևոր 2 հարցերի լուծումը՝ վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորների աջակցության հարցը»,- ասել է արքեպիսկոպոսը:

Related posts

Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին

«Հուսանք՝ Վրաստանի օրինակը կստիպի մեզ մտածել»․ Գյումրու «Շիրակի» նախագահ Արման Սահակյան

ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով. Արարատ Միրզոյան