Ուրախ ենք, որ ներգրավված ենք Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ բազմաթիվ պայմանավորվածություններում. Թեմի Բրյուս

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը հուլիսի 8-ին կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու մասին հայտարարությանը:

«Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,- ասել է Բրյուսը։

Այս կերպ նա պատասխանել է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածություն կա Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներում, և ի՞նչն է ԱՄՆ պետքարտուղարին ստիպում հավատալ, որ այդ գործընթացներում դրական ավարտ է լինելու:

Թեմի Բրյուսն ընդգծել է, որ պետքարտուղարի համար կարևոր էր այդ հայտարարությունն անելը։

Related posts

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ

Ընտրակաշառքի դեպք եւ նոր ձերբակալություններ. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնում