Շինարարական թերացո՞ւմ, թե՞ ուժգին քամի

Արթիկ խոշորացված համայնքի Փանիկ բնակավայրն է: Մայիսի 31-ին գյուղի դպրոցի նորակառույց դահլիճի կտուրը ուժգին քամին պոկել ու շպրտել է մոտ 200մ այն կողմ: Հունիսի երկուսն է. մեր տեսախցիկը ֆիքսեց՝ վնասվել են էլեկտրասյուներն ու մալուխները:Դպրոցի աշակերտների համատեղ ջանքերով կտուրի վնասված հատվածները հավաքվում են բակում, բայց դպրոցի տնօրենի խոսքով՝ դրանք օգտագործման ենթակա չեն լինի: Դահլիճի հարեւանությամբ դպրոցի մասնաշենքն է, որը 20 եւ ավելի տարվա պատմություն ունի, չնայած կտուրն այս շենքում եւս խնդիրներ ունի, բայց քամու հետեւանքով վնասվել է բոլորովին նոր ընդամենը 2019 թվականին շահագործման հանձնված դահլիճի կտուրը:

 

 

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից