Այստեղ եմ հստակ ուղերձով, ԵՄ-ն և ՀՀ-ն երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա. Կայա Կալաս

Ես այստեղ եմ հստակ ուղերձով. ԵՄ-ն և ՀՀ-ն երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարեց ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

Անդրադառնալով Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված նախագծին, որով տրվում է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկը, Կալասն այս համատեքստում ընդգծեց, որ Եվրամիությունը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:

«Հաճույքով հայտարարում եմ նոր գործընկերության օրակարգի շուրջ բանակցող կողմերի միջև քաղաքական համաձայնության մասին, որը սահմանում է մեր առաջնահերթությունները տնտեսական զարգացման, անվտանգության և դիմակայունության ոլորտներում: ԵՄ-ն այս առումով տրամադրում է 270 մլն եվրո «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակներում 2024-2027 թվականների համար: Սա նախատեսում է աջակցություն բիզնեսներին՝ բարելավելու փոխկապակցվածությունը Հայաստանի և Եվրամիության միջև, նպաստում է բարեփոխումներին ուղղված ջանքերին»,- ասաց նա:

Կալասը նաև ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն տնտեսական կապերով. ԵՄ-ն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին նաև բնակարանաշինության և սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում:

Related posts

Մինսկի խմբի լուծարումն Ադրբեջանի համար կարող է այլ նպատակներ հետապնդել. Միրզոյանը՝ հայկական կողմի մտավախության մասին

Եվրոպայում ռեկորդային շոգ է. Euronews

Ավելի լավ է՝ պարոն Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը. Միրզոյան