Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնության պոկում վարժության արծաթե մեդալակիր է

Հայաստանի ծանրամարտի հավաքականի Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:

Ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց և կանանց առաջնությունն այս տարի անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: Տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` հավաքականի հնաբնակներից Անդրանիկ Կարապետյանը և առաջին անգամ մեծահասակների մրցաշարին մասնակցող Վարդան Մանուկյանը:

Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 168 կգ և 174 կգ, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 178 կգ: Պոկում վարժությունում նա նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժությունում երեք մոտեցումներից միայն մեկը հաջողեց` 191 կգ (չբարձրացրեց 196 կգ): Երկամարտի 365 կգ արդյունքով Կարապետյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է:

Վարդան Մանուկյանը պոկեց միայն 160 կգ, իսկ հրեց վարժությունում զրո ստացավ:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Իտալիայից Անտոնիա Պիզոլատոն` երկամարտի 392 կգ արդյունքով:

Նախօրեին Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը:

Related posts

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Նիկոլ Փաշինյանը Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին

Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿ