ՌԴ ԱԳ նախարարի մեկնաբանությունը միջամտության փորձ է Հայաստանի ներքաղաքական կյանքին. Կոնջորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է «Եկեղեցու դեմ հարձակումների» վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում «Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առարկա են»:

Նախ՝ Հայաստանում ընթացող գործընթացները Հայաստանի ներքին գործն են: Երկրորդ՝ ՌԴ ԱԳ նախարարի մեկնաբանությունը ուղիղ միջամտության փորձ է Հայաստանի ներքաղաքական կյանքին: Երրորդ՝ պարոն Լավրովի ձևակերպումները նույնական են Հայաստանում ահաբեկչության կոչեր հնչեցնող շրջանակների բառամթերքի հետ: Հուսանք` դա ընդամենը թեմային սխալ տիրապետելու հետևանք է, ոչ թե Հայաստանում ահաբեկչությունը խրախուսելու փորձ»,- գրել է Կոնջորյանը:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ «Եկեղեցին միշտ էլ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և ՌԴ-ն չէր ցանկանա, որ այն չարդարացված հարձակումների ենթարկվի՝ առանց որևէ լուրջ հիմքի»:

Related posts

Առաքելություն՝ առանց հանգստյան օրերի

Կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով

Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է. Նարեկ Կարապետյան