Նիկոլ Փաշինյանն Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել

Նիկոլ Փաշինյանն Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։

«Խոր ցավով տեղեկացա Երևանի «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին:

Անգնահատելի է նրա դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Անդրեասյանն «Արարատ»-ում և ԽՍՀՄ հավաքականում աչքի է ընկել վարպետությամբ և իր խաղով հիացմունք պատճառել երկրպագուներին: Բարձր գնահատականի է արժանի նաև նրա երկարամյա մարզչական աշխատանքը, ինչի արդյունքում ֆուտբոլային հարուստ գիտելիքներով են օժտվել բազմաթիվ մարզիկներ:

Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բոլոր երկրպագուներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս հուշերում»,-ասված է ցավակցական խոսքում:

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը