Արթիկի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Գյումրիում

Ոստիկանության Արթիկի բաժնի ՔՀԲ ծառայողները դեկտեմբերի 22-ին Գյումրի քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից Արթիկի բաժին բերման են ենթարկել 24-ամյա Ալբերտ Ջ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ալբերտ Ջ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ԱՄՆ-ը և Ուկրաինան քննարկել են հրադադարի հարցը և խաղաղ կարգավորման հեռանկարը

Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանը

Գոռ Ներսիսյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր