Մեր որոշումները լիարժեք հավասարակշռված են. վարչապետը՝ Կառավարության՝ պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր լինելու մասին

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտահանման պետտուրքի թեմային:

«Այդ որոշումն իրեն արդարացրեց: Այն կգործի այնքան ժամանակ, մինչև մենք ռոյալթիի նոր համակարգ կներդնենք: Ընդ որում՝ համակարգը ճկուն կլինի: Գների բարձրացման դեպքում այն կպաշտպանի հանրության շահերը, գների անկման դեպքում կպաշտպանի բիզնեսի շահը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ 2021 թվականի կարևոր արդյունքներից մեկն այն է, որ ՀՀ կառավարությունն առաջին անգամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է:

«Ըստ էության, մենք և՛ հանրության շահի հետ ենք օրգանապես կապված, և՛ ոլորտի շահի հետ: Այնպես որ մեր որոշումները լիարժեք հավասարակշռված են»,- ասաց Փաշինյանը:

Related posts

Մինսկի խմբի լուծարումն Ադրբեջանի համար կարող է այլ նպատակներ հետապնդել. Միրզոյանը՝ հայկական կողմի մտավախության մասին

Եվրոպայում ռեկորդային շոգ է. Euronews

Ավելի լավ է՝ պարոն Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը. Միրզոյան