Մարմարիկ գետի հոսքը կանգնեցնում են, 2-ամյա երեխային գտնելու համար կնկարեն ջրի հատակը

Մարմարիկ գյուղում արդեն չորրորդ օրն է՝ շարունակվում են 2-ամյա երեխայի որոնումները:

Դրանք առավելապես կենտրոնացած են գետում, սակայն դեռևս արդյունք չեն տվել:

Այժմ Մարմարիկ գետի հոսքը կանգնեցնում են, այնուհետև հատուկ նավակներ կիջեցվեն ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար:

Վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։

Որոնողական աշխատանքներին ներգրավված է ավելի քանի 170 փրկարար, այդ թվում՝ ջրասուզակներ և կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 150 ծառայող, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ, կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։

Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել՝ շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավվածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։

Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի՝ 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Related posts

Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Վարչապետի որոշմամբ Կարեն Սեդրակյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ