Ավազակություն կատարած օտարերկրացիները ձերբակալվել են

Մայիսի 31-ին՝ ժամը 1.50-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Ռիգայի փողոցի մի տնից գլխի վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 32-ամյա օտարերկրացու։ Մինչ այդ ահազանգ էր ստացվել նաև նշված տան սեփականատիրոջից:
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ անհայտ անձինք մուտք են գործել նշված տուն, ծեծի ենթարկել վարձակալությամբ բնակվող օտարերկրացի երիտասարդներին և զենքի գործադրմամբ պահանջել կրիպտոարժույթ։
Ավազակության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Երևան քաղաքի քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները վնասազերծել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել են օտարերկրյա քաղաքացի 31 և 35 տարեկան երկու տղամարդու: Նրանք տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Ռուսաստանում ցանկանում են արգելել մուտքային զանգերը արտասահմանյան SIM-քարտերից

2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումները ԱԺ-ում | ՈՒՂԻՂ

Խոսակցություն ադրբեջանական կողմի հետ ունենք, որոշակի ըմբռնում էլ. ԱԳ նախարար