Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շինություններ

Հունիսի 3-ին, ժամը 16:48-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուրաստան գյուղի կենտրոնական  փողոցում տուն է այրվում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատյան փողոցում գտնվող հարակից երկու հասցեներում։

Հրդեհը մեկուսացվել ժամը 17։44-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են Արտաշատյան փողոցում գտնվող դեղատան տանիքը (մոտ 45 քմ),  հարակից հասցեում գտնվող շինության տանիքը (մոտ 40 քմ) և կուտակած փայտ (մոտ 60-70 հատ)։

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շինություններ:

Related posts

Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ

Սոցիալական հարթակներում ձայնը նմանակելով գումար են խնդրում. խարդախության նոր տեսակ

Կապահովվի անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը