Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ պատրաստ են արձագանքելու Պակիստանի ցանկացած քայլի

Հնդկաստանի զինված ուժերը պատրաստ է արձագանքելու Պակիստանի ցանկացած քայլի, որը կհանգեցնի իրավիճակի սրման, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Վյոմիկա Սինգհը։

«Յուրաքանչյուր թիրախում հարվածի կետը եղել է որոշակի շենք կամ շենքերի խումբ, բոլոր թիրախները չեզոքացվել են «բժշկական ճշգրտությամբ», և արդյունքները հաստատում են հնդկական զինված ուժերի պրոֆեսիոնալիզմը իրենց գործողությունները պլանավորելու և իրականացնելու հարցում»,- ասել է բարձրաստիճան զինվորականը:

Գործողության ընթացքում Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել, Հնդկաստանը զգալի զսպվածություն է ցուցաբերել իր արձագանքում, ասել է Սինգհը և զգուշացրել, որ երկրի զինված ուժերը լիովին պատրաստ են արձագանքելու Պակիստանի կողմից ձեռնարկվող ցանկացած քայլի, որը կսրի ներկա իրավիճակը:

Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Հնդկաստանը հարձակվել է երկրի հինգ բնակավայրի վրա, հարվածների հետևանքով զոհվել է 24 մարդ, վիրավորվել 46-ը։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն էլ ավելի վաղ հերքել էր Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ Իսլամաբադի կապի մասին Հնդկաստանի մեղադրանքները։ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով Հնդկաստանի հարվածները երկրի տարածքին, հայտարարել է, որ Հնդկաստանի «անխոհեմ գործողությունները» միջուկային զենք ունեցող երկու պետություններին մոտեցրել են խոշոր հակամարտության։

Related posts

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան