Մատվիենկոն և Ալիևան քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մշակութային համագործակցությունը

Պաշտոնական այցով Բաքու է ժամանել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակությունը՝ Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մատվիենկոյի այցը Բաքու սկսվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ հանդիպումով: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մշակութային և հումանիտար համագործակցությունը։

ՏԱՍՍ-ն ընդգծել է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Ադրբեջանի համազգային առաջնորդի՝ Հեյդար Ալիևի հիշատակը հավերժացնելու ուղղությամբ աշխատանքները շարունակելու հարցին։ «Այդ կապակցությամբ կարևորվել է վերջերս Մոսկվայում Հեյդար Ալիևի հուշարձանի տեղադրումը Ադրբեջանի դեսպանատան հարևանությամբ գտնվող այգում»,- ավելացրել է մամուլի ծառայությունը։

Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական ու մշակութային համագործակցության ընդլայնման թեմաները:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում