Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա. Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա. մեր սահմաններին խաղաղություն ու կայունություն է. տարածաշրջանում նոր ստատուս քվո է ձևավորվել՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Կարող է լինել խաղաղություն թղթի վրա, բայց իրավիճակը տեղում լինի բոլորովին այլ: Հիմա մեզ մոտ ճիշտ հակառակն է»,- նշել է Հաջիևը։

Միևնույն ժամանակ, նա հերթական անգամ կրկնել է Բաքվի պահանջը՝ կապված Հայաստանի Սահմանադրության հետ:

«Ամեն դեպքում, լավ է, որ մենք հայկական կողմի հետ պահպանում ենք երկկողմ հաղորդակցության ուղի: Խնդրահարույց հարցերի մասին մենք խոսում ենք բոլորովին բաց, առանց որևէ միջնորդության»,- նշել է պաշտոնյան:

Հաջիևի խոսքով՝ հարևան երկրների միջև վեճերը լուծելու համար կա դիվանագիտության և երկխոսության ճանապարհը։

Related posts

Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են կարգավորումը Գազայի հատվածում

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

Բնում խեղդելու ենք ՀՀ ժողովրդից ինքնիշխանությունը խլելու, Հայաստանը գուբերնիա դարձնելու յուրաքանչյուր փորձ. Արթուր Հովհաննիսյան