Ասատուր Վարդանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ասատուր Վարդանյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ասատուր Վարդանյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ասատուր Վարդանյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ասատուր Վարդանյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,- նշված է որոշման տեքստում:

Related posts

Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է