Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի. ԱԺ-ն ընդունեց գլխավոր դատախազի միջնորդագրերը

Ազգային ժողովը կողմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին:

Քվեարկության համաձայն՝ Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրին կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրին կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի գործերը, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, կապված են իրար հետ: Սեյրան Օհանյանի գործը վերաբերում է «Սևան» ազգային պարկի տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելուն, իսկ Արծվիկ Մինասյանի գործը՝ վերոնշյալ ապօրինի գործընթացի դեմ միջոցներ չձեռնարկելուն:

Related posts

ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով