Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է կեսգիշերից Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնությունը և ընդգծել, որ այն պետք է խստորեն հարգվի երկու կողմից էլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Reuters-ը, հղում անելով նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությանը:

«Այդ զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմից էլ։ Ֆրանսիան շատ ուշադիր կհետևի դրան և կպահպանի իր հանձնառությունը, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն ընդմիշտ, և, որպեսզի հնարավոր լինի արագ սկսել վստահության վրա հիմնված քննարկումները», – ասված է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:

Related posts

Երկու զոհ, 70 վիրավոր՝ Իսրայելի դեմ Իրանի հրթիռային հարվածների հետևանքով

Հերոսներին պետք է հիշել ու հարգել, որ ապագայում էլ նոր հերոսներ ունենանք․ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին

Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ