Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի և Ժակ Իվ Կուստոյի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ժակ Իվ Կուստոյի փողոցում բախվել են «Porsche Cayenne» (վարորդ՝ Գևորգ Խ., ծնված 1977 թ․), «Hyundai Sonata» (վարորդ՝ Հայկ Գ.) և «Toyota Corolla» (վարորդ՝ Մերուժան Ա.) մակնիշների ավտոմեքենաները։ Հայկ Գ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Related posts

Լորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է. ՍԱՏՄ

Հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց զինծառայությունից գումարի դիմաց ազատ արձակվելու նախագծին

Պայթյունի ահազանգ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում