Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին Ջամմուի և Քաշմիրի ուղղությամբ հրադադարը խախտելու համար

Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին Ջամմուի և Քաշմիրի ուղղությամբ հրադադարը խախտելու համար: Ցամաքային ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ հնդկական կողմն օպերատիվ արձագանք է տվել:
Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամուում և Քաշմիրում ապրիլին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Նյու Դելին տեղի ունեցածի համար մեղադրել է Պակիստանին՝ դադարեցնելով այդ երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրումը և Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների մասին համաձայնագիրը:
Կողմերը փոխադարձաբար փակել են իրենց օդային տարածքները: Սահմանային կրակոցների մասին տեղեկություններ են շրջանառվում: Մի քանի օր առաջ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարևան Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է: Միևնույն ժամանակ Իսլամաբադից հայտնել են, որ կողմերը կապ են  պահպանում դիվանագիտական  խողովակներով:

Related posts

Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ