Հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետը՝ որոշ հոգևորականների

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում գրել է․

«Արձագանքելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների մասին իմ շեշտադրումներին՝ որոշ հոգևորականներ արձագանքել են, թե իբր դրանք այսօր այդքան էլ չեն կանոնակարգում Եկեղեցու հարաբերությունները, հղում անելով Հայոց Եկեղեցու Սինոդի ինչ–որ որոշումներին, 1924թ. Գերագույն հոգևոր խորհրդի, ապա՝ Ազգային-եկեղեցական, եպիսկոպոսական ժողովների ինչ–որ որոշումների՝ «վավերացված Ամենայն Հայոց Կաթողիկոսների ստորագրությամբ և կնիքով, ինչպես նաև՝ այդ և հետագա դարերում գահակալած որոշ Կաթողիկոսների սահմանած կանոններով ու տնօրինություններով»:

Շատ լավ, ինքներդ հրապարակեք իմ առաջ քաշած խնդիրներին վերաբերելի կանոնները։ Այդ կանոններով հիմնավորեք, որ Հայաստայայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ, որը կարող է դե յուրե ժառանգության իրավունք ստանալ Եկեղեցու ողջ գույքի և ունեցվածքի նկատմամբ։

Ձեր հիշատակած կանոններով հիմնավորեք, որ արքեսպիկոպոսը կարող է լինել պոռնկաբարո։ Ձեր հիշատակած կանոններով հիմնավորեք, որ եկեղեցիներում վաճառված մոմի ողջ շահույթը կարող են հոսել Կտրիճ Ներսիսյանի եղբոր որդու, քրոջ որդու գրպանները։ Կիրակնօրյա քարոզներում բացահայտեք և լուսաբանեք այս հարցերը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդները սպասում են ձեր պարզաբանումներին»։

Related posts

Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկվել 3 անչափահաս երեխաներ

Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ

Եմենի հութիները կհարվածեն Կարմիր ծովում ամերիկյան նավերին, եթե ԱՄՆ-ը հակամարտության մեջ մտնի Իրանի հետ