Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկվել 3 անչափահաս երեխաներ

Այսօր՝ հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի:

Shamshyan. com-ի փոխանցմամբ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել շոկային իրավիճակից նախ դուրս բերել երեխաներին, ապա փրկել նրանց կյանքը:

Related posts

Ոստիկանները ձերբակալել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարին․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Մեկնարկել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Հայաստան

Երևանում ազգականների վեճը վերածվել է ծեծկռտուքի․ հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, կան ձերբակալվածներ