Հնարավորինս շուտ կայցելենք Վագիֆ Խաչատրյանին. ԿԽՄԿ

ԿԽՄԿ-ն հայտարարում է՝ հնարավորինս շուտ կայցելեն Վագիֆ Խաչատրյանին։ Այդ մասին ասված է միջազգային կազմակերպության Թվիթերի միկրոբլոգում։

«Բուժառուների տեղափոխումը կարևոր նշանակություն ունի խոցելի բնակչության համար: Մենք կապի մեջ ենք Վագիֆ Խաչատրյանի ընտանիքի հետ։ Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ որոշում կայացնողներին հարգել մեր խիստ մարդասիրական առաքելությունը»,- նշված է գրառման մեջ։

Դրան նախորդող գրառմամբ ԿԽՄԿ-ն հայտնել էր, որ Վագիֆ Խաչատրյանը «ձերբակալվել է»։

Կառույցից հիշեցնում են, որ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր միջազգայնորեն ճանաչված մարդասիրական մանդատի շրջանակներում Լաչինի միջանցքով ավելի քան 680 հիվանդներ են տեղափոխել։ «Մենք աշխատում ենք թափանցիկ, մեր գործողությունները համակարգում ենք կողմերի հետ և գործում ենք բացառապես նրանց համաձայնությամբ։ Այսօր ևս այդպես էր»,- հայտարարել են ԿԽՄԿ-ից։

Related posts

2024-ին քրեական վարույթների թիվը աճել է, 4.9 տոկոսով աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը. ՔԿ նախագահ

Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով գույքային և դրամական ի՞նչ պահանջ կա դատարանում. դատախազը ներկայացրեց

Ոնց որ գառներին պահ տան գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին