ՀՀ-ում Չինաստանի դեսպանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ

2021 թվականի ապրիլի 21-ին Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը հանդիպել է Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, տեղեկացնում է ՀՀ-ում Չինաստանի դեսպանության պաշտոնական էջը։

Նշվում է, որ Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հարյուրամյակի կապակցությամբ և բարձր է գնահատել Չինաստանի նշանակալի ռազմավարական ձեռքբերումները՝ COVID-19-ի տարածման վերահսկման միջոցառումների համակարգման և Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարության ներքո սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

«Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ ցուցաբերած աջակցություն համար և պատրաստակամության համար` շարունակելու Չինաստանի հետ բարեկամական քաղաքականությունը, ամրապնդելու միջկուսակցական շփումները և Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ համագործակցությունը»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը հայտնել է՝ 2021 թվականին լրանում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հարյուրամյակը և կուսակցությունը պատրաստ է շարունակել ամրապնդել աշխարհում, ներառյալ՝ ՀՀ-ում Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ միջկուսակցական շփումները՝ միմյանց հաջող փորձը փոխանակելու համար։

Related posts

Շիրակի մարզի ընտրական քարտեզը. որտեղ էին ամենաակտիվ և ամենապասիվ ընտրողները

Ավստրիան Հայաստանի կողքին է. կանցլերը՝ Փաշինյանին

50 միլիոն եվրո` Եվրամիությունից ՀՀ-ին