ՀՀ ԱԳՆ-ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանատան նոտային

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը սահմանված կարգով պատասխանել է Ռուսաստանի դեսպանության բողոքի նոտային: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս է կազմում և, ըստ այդմ, ճիշտ չենք համարում դրա հրապարակումը»,- նշեց Հունանյանը։

Օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի համատեքստում մամուլում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք ՌԴ ԱԳՆ-ի՝ «Սուրմալու»-ում պայթյունի համատեքստում մամուլում ռուսական կառույցների հասցեին մեղադրանքների առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ին փոխանցված նոտայի մասին:

Related posts

Մեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ պարզաբանումը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը