Մի գույն պակասեց քաղաքից. վերջին հրաժեշտը Մուրադ Մալխասյանին

Հարազատներ, ընկերներ, սաներ ու հանդիսատես, երաժշտական արվեստի նվիրյալներ, որ ընկերություն ու բեմեր են կիսել Մալխասյանի հետ, մի ամբողջ կյանք երաժիշտը ապրեց՝ մնալով տեսակ ու թելադրելով երաժշտություն, որ առաջին հերթին սիրտ էր ու հոգի:
Հիվանդությունը վերջին ամիսներին հյուծել էր Մուրադ Մալխասյանին, սակայն ֆիզիկապես միայն: Կամքի ուժ ու հավատ ուներ, երգում էր նույնիսկ այդ ծանր օրերին: Աղոթքի պես էին հնչում երգերը. հիշում են ընկերները, իրենց էլ միայն հորդորում էր աղոթել:

Related posts

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Վարչապետը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի