Հայտնաբերվել են 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու գողություն կատարած կասկածյալներից մի քանիսը.տեսանյութ

Ապրիլի 13-ին, իրավապահները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում բռնել ու վնասազերծել են ապրիլի 10-ին ավազակային հարձակմամբ 36 կգ ոսկյա ձուլակտորներ և խոշոր չափի գումար հափշտակած կասկածյալներից մի քանիսին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Կայքը գրում է` քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գողոնի մի մասը «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Երևանից տեղափոխում են։

Արդեն Արարատի վարչական տարածքում ոստիկանները բռնել են կասկածյալին ու ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել գողացված ոսկյա ձուլակտորներից 2-ը և գումարի մի մասը։ Նշված վայրից 2 մարդ բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում։

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել նրանց բռնելու պահից։

Related posts

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին