ՀՀ ԶՈՒ կարիքների համար շահագործվող մեքենաների տեխնիկական սպասարկման համար հատկացված միջոցները լիովին բավարար են. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տուժածի մայր» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ՊՆ հաշվեկշռում առկա և զինված ուժերի կարիքների համար շահագործվող բոլոր տեսակի մեքենաների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և բոլոր այլ ծախսերը բացառապես հոգում է պաշտպանության նախարարությունը, և նախարարության՝ այդ նպատակով հատկացրած միջոցները լիովին բավարար են:
Այդուհանդերձ, պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունների առնչությամբ կանցկացնեն ծառայողական քննություն, ինչպես նաև կկատարեն անհրաժեշտ ուսումնասիրություններ»:

Related posts

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

2027-ին Գյումրիում ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու. Շիրակի մարզպետ

Աննա Վարդապետյանը մեկնել է Արգենտինա՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին