Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների

ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի համար, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ում գործակալության աղբյուրը հայտնել էր, որ ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը կայանալու է երկուշաբթի՝ Երևանի ժամանակով 14.00-ին՝ Ստամբուլի Չըրաղան պալատում:
Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական պատվիրակությունը հունիսի 2-ին կմասնակցի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին:
Ուկրաինայի կողմից բանակցային խումբը ղեկավարելու է երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը:
Reuters գործակալությունը հայտնել է, որ ուկրաինական կողմը ռուսական պատվիրակությանը կներկայացնի կայուն խաղաղ համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզ:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է Ստամբուլում ուկրաինական կողմին ներկայացնել հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիր:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններ՝ առանց նախապայմանների:

Related posts

Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Ալեն Սիմոնյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր

Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգի փոփոխությունների մասին