Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 370 դեպք

Հայաստանում հոկտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 56 821 դեպք։ Մեկ օրում  դեպքերի թիվն ավելացել է 370-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 45 891 (+67) մարդ, այս պահին բուժվում է 9598-ը (+294):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1332 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1026-ի (+6), իսկ այլ պատճառներով՝ 306 (+3):

Մեկ օրում մահացել է 9 մարդ:

Related posts

Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչական ակտի հանցակիցների ողջ շղթան․ Արթուր Հովհաննիսյան

Իլոն Մասկը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել

Հավաք՝ Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջով