Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյան

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ առաջ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովը:

Զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում վարչապետը հիշեցրեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախորդ՝ 6-րդ համաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերի 29-ին:

Վարչապետի խոսքով՝ այն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել սեպտեմբերին, սակայն սեպտեմբերի 13-ի պատերազմի, տարածաշրջանի ռազմաքաղաքական լարված իրավիճակի բերումով այն հնարավոր եղավ իրականացնել նախատեսվածից ավելի քան մեկ ամիս ուշացումով:

«Կուսակցության այս՝ 7-րդ համաժողովը տեղի է ունենում բոլորովին ուրիշ պայմաններում: ՀՀ-ն իր պատմության բոլորովին ուրիշ շրջափուլ է թևակոխել այն հանրահայտ փաստի բերումով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղոություն է հաստատված: Այդ խաղաղությունը իհարկե հաստատվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ և աջակցությամբ, իմ և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված հռչակագրով, բայց հարկ եմ համարում ընդգծել, որ օգոստոսի 8-ը մի երկար գործընթացի գագաթնակետն է:

Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել, հարգելի գործընկերներ:

Անկախությունից ի վեր մենք որևէ նման 1 տարի 7 ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգությունից զինվոր չզոհվի կամ չվիրավորվի:

Սա խաղաղությո՛ւն է, կամ սա՛ է խաղաղություն: Շատ պարզ է․ այնպես անել, որ այդ 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս …. 50 տարի 7 ամիս, 100 տարի 7 ամիս և այսպես շարունակ»,- ասաց վարչապետը:

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան