Oգոստոսի 8-ը երկար գործընթացի գագաթնակետն է. 1 տարի 7 ամիս սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել. վարչապետ

Oգոստոսի 8-ը մի երկար գործընթացի գագաթնակետն է. արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագրի» 7-րդ համաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը;

«Անկախությունից ի վեր մենք որևէ նման 1 տարի 7 ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգությունից զինվոր չզոհվի կամ չվիրավորվի։ Սա խաղաղություն է, կամ սա է խաղաղությունը։ Մեր քաղաքական խնդիրը շատ պարզ է․ այնպես անել, որ այս 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս, 4 տարի 7 ամիս, և այսպես շարունակ, ու վերաբերի Հայաստանի Հանրապետության բոլոր սահմաններին»»,- ասաց վարչապետը։

Վարչապետը հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախորդ՝ 6-րդ համաժողովին հաջորդած ժամանակաշրջանում էր, երբ հայտարարում էին, որ՝ «եթե մեզ հաջողվի երկու-երեք տարի ապահովել մեր պետության լինելիությունը, առաջիկա հարյուրամյակներում նույնպես մեր պետության լինելիությունը կապահովենք»։

«Այդ հայտարարությունից 3 տարի անց ահա՝ ձեր առաջ կանգնած եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ Հայաստանի Հանրապետությունում կառավարող կուսակցության համաժողովում, մի իրավիճակում, երբ սահմանային հրաձգությունից 1 տարի 7 ամիս զինվոր չի զոհվել կամ վիրավորվել։ Ադրբեջանի հետ խաղաղության հռչակագիրը ստորագրված է, խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը՝ նախաստորագրված։ Մենք այսօր ընդունելու ենք որոշումներ, որոնք կանխորոշելու են Հայաստանի Հանրապետության առաջիկա հարյուրամյակների կյանքի հիմնական և առանցքային հատկանիշները»,- ասաց նա։

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան