Կենտրոնում արձանագրված հոսանքազրկումների հետ կապված՝ ՀԷՑ-ում ազատումներ են սպասվում․ Ռոմանոս Պետրոսյան

«ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում արձանագրված հոսանքազրկումներին։

«ՀԷՑ-ի էներգետիկ ենթակառուցվածքները այնքան մաշված են, որ մեկ, երկու, երեք, հինգ, վեց ամսվա մեջ հնարավոր չէր բեկումնային փոփոխություն անել։ Բայց ես կարող եմ վստահեցնել, որ մեկուկես ժամ տևած անջատումները, եթե պետության միջամտությունը չլիներ, կտևեին գուցե երեք կամ վեց ժամ»,- նշել է նա։

Պետրոսյանի խոսքով` նշված անջատման մեջ կար նաև նույն սեփականատերերի հետ փոխկապակցված կապալառու ընկերություններից մեկի սխալը։

«Երկուշաբթի օրը հենց ՀԷՑ-ում կլինեն ազատումներ, և գործընկերոջ նկատմամբ կկիրառվեն պայմանագրով նախատեսված սանկցիաներ»,- ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին