Հայաստանը խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ` նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:
«Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ։ Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտավորություն է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում մահացածներին և ապաքինում մաղթում վիրավորներին»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը