Հայաստանի տարածքային ամբողջականությունն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների. Սեժուրնե

Մենք խոսել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների, և թույլ տվեք ձեզ ասել, թե որքան ենք մենք մտահոգված դրանով՝ հաշվի առնելով, որ Բաքվի հռետորաբանությունն ավելի ու ավելի անչափելի է դառնում։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք Հայաստանի հասցեին ավելի ու ավելի շատ կեղծ մեղադրանքներ ենք տեսնում, թե իբր վերջինս պատասխանատվություն է կրում էսկալացիայի համար, չնայած Հայաստանը, հավանաբար, միակ երկիրն է, որը ցանկանում և փորձում է խուսափել հակամարտությունից այդ տարածաշրջանում:
Եթե ավելի ուշադիր նայենք, ապա կգտնենք շատ ընդհանուր տարրեր և կնկատենք նմանություններ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, և ես կարծում եմ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան Բաքվում COP29-ից վեց ամիս առաջ»,- ասել է Սեժուրնեն:

Related posts

Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին

Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացել է

ՄԱԿ-ն աջակցում է Սիրիային իր պատմության շրջադարձային փուլում. Գուտերեշ