Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Յուրի Մինասյանը

81 տարեկանում կյանքից հեռացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Յուրի Սուրենի Մինասյանը:
Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Յուրի Մինասյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Յուրի Մինասյանը ծնվել է 1942 թվականին Թբիլիսիում։ 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, իսկ 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։

1969 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, մրցույթներում արժանացել մրցանակների։ 1970 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։ 2015 թ. նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:

Յուրի Մինասյանը հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ, որոնցից են Ալեքսանդր Գրիբոեդովին նվիրված հուշարձանը, Մհեր Մկրտչյանին նվիրված հուշարձանը Գյումրիում, Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հուշարձանը Էջմիածնում և այլն։

Related posts

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան