Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Յուրի Մինասյանը

81 տարեկանում կյանքից հեռացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Յուրի Սուրենի Մինասյանը:
Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Յուրի Մինասյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Յուրի Մինասյանը ծնվել է 1942 թվականին Թբիլիսիում։ 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, իսկ 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։

1969 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, մրցույթներում արժանացել մրցանակների։ 1970 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։ 2015 թ. նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:

Յուրի Մինասյանը հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ, որոնցից են Ալեքսանդր Գրիբոեդովին նվիրված հուշարձանը, Մհեր Մկրտչյանին նվիրված հուշարձանը Գյումրիում, Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հուշարձանը Էջմիածնում և այլն։

Related posts

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում․ տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը .ՈՒՂԻՂ