Սասուն Խաչատրյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին արդարացնելու դատավճռին

Գործը, իմ ընկալմամբ, եղել է շատ ամուր և մնում է շատ ամուր գործ՝ և՛ ապացույցների առումով, և՛ գործով դատավարական կարգը պահելու առումով: Անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացնելու դատավճռին՝ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
«Մենք ունենք եռաստիճան դատական համակարգ, և առաջին ատյանի դատարանի դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, և որքանով ինձ հայտնի է, Դատախազությունը հայտնել է, որ պետք է բողոքարկի այդ դատական ակտը: Միայն առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի պայմաններում դատողություններ անել, որ գործը փլվել է, իրավաբանորեն ճիշտ չէ և գրագետ չէ»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ Սարգսյանը արդարացվել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու, Բարսեղ Բեգլարյանը՝ դրդելու, Գևորգ Հարությունյանը՝ օժանդակելու մեղադրանքներում: Դատախազությունը կբողոքարկի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Related posts

ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով ևս երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք

Թմրամիջոցների շրջանառության և դրանից ստացված շուրջ 28 մլն դրամի փողերի լվացման հերթական դրվագն է բացահայտվել