Կարող եմ տիկին Զախարովային փոխանցել ԼՂ-ում վերջին իրադարձությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունը. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե «Ռուսաստանը հայ խորհրդարանականներին կոչ է անում կիսվել ուկրաինական Բուչա քաղաքում «իբր ռուսների կողմից սպանվածների ցուցակով», որը նրանց է փոխանցել Կիևը»: Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում ասել է, որ ինքը գործելաոճ դարձած աբսուրդ հայտարարություններ և ստեր չի մեկնաբանում:

«Կարող եմ տիկին Զախարովային կամ Ռուսաստանի ԱԳՆ-ին խնդրել՝ մեր լրատվականը կամ որպես պատգամավոր իմ օգնականը փոխանցի, օրինակ, Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների ժամանակ կամ ռազմական գործողությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունը, կարող եմ էն 100 հազարից ավելի փախստականների անունը փոխանցել տամ, եթե իրանց հետաքրքիր է, էն տարածքում, որտեղ իրանք խաղաղապահ գործունեություն էին ծավալում, եթե իրանց հետաքրքիր է: Բայց, ընդհանուր առմամբ, ես աբսուրդներ ու ստեր չեմ մեկնաբանում»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան