ՀՀ-ն մեծապես կարևորում է ՇՀԿ գործունեության հիմքում ընկած. Միրզոյանը՝ Ճան Մինին

Կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարարի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ սա կազմակերպության գլխավոր քարտուղարի մակարդակով առաջին այցն է Հայաստան՝ հույս հայտնելով, որ այցի ընթացքում քննարկումները կնպաստեն ՇՀԿ հետ Հայաստանի փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն մեծապես կարևորում է ՇՀԿ գործունեության հիմքում ընկած՝ պետությունների ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և պետական սահմանների անձեռնմխելիության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները:
«Խաղաղություն, անվտանգություն և տնտեսական զարգացում. սա այն է, ինչ Հայաստանն աշխատում է կյանքի կոչել մեր տարածաշրջանում, և պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ մեզ համար հիմնաքարային սկզբունքները և խաղաղության տեսլականը համընկնում են ՇՀԿ առանցքային մոտեցման հետ»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացման հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը կարևոր է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն իր նպատակներով և ընձեռող հնարավորություններով ՇՀԿ շրջանակներում առկա առևտրատնտեսական համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության օրակարգի կարևոր բաղադրիչ կարող է լինել:
Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային միջավայրին՝ ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ տեսլականն ու գործադրվող ջանքերը:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում