Կազանի և Նիժնեկամսկի օդանավակայաններում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները

Կազանի և Նիժնեկամսկի օդանավակայաններում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները՝ հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն:

Նրա խոսքով՝ սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Արգելքը սահմանվել է տեղական ժամանակով 06:30-ին:

Ռուսաստանի օդանավակայաններում պարբերաբար սահմանափակում են չվերթները անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին: Վերջին անգամ երկու օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել փետրվարի 19-ին:

Related posts

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ Հարությունյան

Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են փոխանակել հրադադարի իրենց պայմանները. Պեսկով

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ