2024-ին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տվյալներ է հրապարակել, որոնցում երևում է միջին ամսական աշխատավարձի աճը:

«Սա միջին ամսական աշխատավարձի աճն է։ 2024 թ. միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ։

Այս ցուցանիշը 2018 թ. կազմում էր 172 700 դրամ։ Այսինքն՝ միջին աշխատավարձը աճել է 66 տոկոսով։ Սակայն եթե միջին կշռված եկամտային հարկը 2018-ին 25,3% էր, ապա 2024-ին՝ 20 տոկոս, այսինքն 5,3 տոկոսային կետով էլ իջել են հարկերը։
Ուշադրություն դարձրեք, որ 2013-2018 թթ. միջին աշխատավարձը աճել է ընդամենը 26 200 դրամով, այնինչ 2018-2024 թթ. աճել է 114 500 դրամով»,- գրել է նախարարը:

Սա միջին ամսական աշխատավարձի աճն է։ 2024թ.-ին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար…

Опубликовано Gevorg Papoyan / Գևորգ Պապոյան Пятница, 21 февраля 2025 г.

Related posts

Ընկերոջը մարմնական վնասվածք պատճառած պատանին ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

«Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոս և թմրամիջոցին նմանվող զանգվածներ

Այցելեցի նախագահական նստավայր՝ շնորհավորելու Վահագն Խաչատուրյանին. Նիկոլ Փաշինյան