Ծանրորդ Սուրեն Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող առաջնության 89 կգ քաշայինների պայքարում Գրիգորյանը երկամարտի 340 կգ արդյունքով (155 + 185) դարձել է արծաթե մեդալակիր: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Պոկում վարժությունում Սուրեն Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 155 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում 185 կգ արդյունքով դարձյալ արժանացել է փոքր բրոնզին:
Ոսկե մեդալակիր է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Դոմբրովսկին (345 կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճել է եգիպտացի Գամալ Մոհամեդը (339 կգ):
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը պոկում վարժությունն ավարտել է՝ գլխավերևում պահելով 145 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում պատվիրել է 190 կգ, բայց, երեք մոտեցումն էլ ձախողելով, զրո է ստացել և անմասն մնացել մեդալներից:
Ավելի վաղ երիտասարդների ԱԱ-ում Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Գառնիկ Չալոյանը, իսկ 67 կգ քաշային Գոռ Սահակյանն էլ դարձել էր բրոնզե մեդալակիր:

 

🏋🏻🥈🇦🇲Ծանրորդ Սուրեն Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

🏋🏻🥈Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող…

Опубликовано ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Воскресенье, 8 мая 2022 г.

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին